ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

«Մարշալի պլանն» ավարտում է իր առաքելությունը

«Մարշալի պլանն» ավարտում է իր առաքելությունը
03.02.2025 | 17:29

USAID-ի հետ կապված կարող ենք արձանագրել, որ Երկրորդ աշխարհամարտից հետո գծված ու ավելի քան 80 տարի գործնականում փաստացի կիրառված, այսպես կոչված, «Մարշալի պլանն» ավարտում է իր առաքելությունը: Փաստենք նաև, որ այս գործընթացն առաջիկայում սպասվող աշխարհաքաղաքական լրջագույն փոփոխությունների մասին է վկայում:

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 4998

Մեկնաբանություններ